Հերթական անգամ դատվում է դատարանից փախնելու համար

Հերթական անգամ դատվում է դատարանից փախնելու համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսում է Դավիթ Վաչիկի Գրիգորյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ արդեն իսկ հանդիսանալով քրեական գործով ամբաստանյալ և կալանավորված անձ, 02-07-2018-ի Չարենցավանի նստավայրում իր վերաբերյալ նշված քրեական գործով հերթական դատական նիստից հետո օգտվելով ոստիկանության ուղեկցող խմբի ավագի և մյուս ուղեկցողների՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքից, դիմել է փախուստի:

Մասնավորապես, ուղեկցող խմբի անդամները, Դ․ Գրիգորյանին տեղափոխելով դատարանի՝ 1-ին հարկում գտնվող խցերից մեկը, չեն կողպել խցի դռան լեզվակը: Կալանավորի մոտ մնացել է միայն Շ ․Երիցյանը, որն էլ շեղվել է ծառայությունից, հեռացել է խցի մոտից և հսկողությունից դուրս մնալով՝ բացել է խցի չկողպված դուռը և դիմել է փախուստի․ նախ․ ճաղավանդակի արանքից կարողանալով հետ հրել շարժական փականի չկողպված լեզվակը, բացել խցի դուռը և փորձել դուրս գալ խցից, որից հետո օգտվելով խցերի հատվածից դեպի բակ տանող դռից, դուրս է եկել դատարանի հետևի բակ և բաց դարպասներով դիմել փախուստի։ Կա ևս 3 ամբաստանյալ, որոնք ոստիկանության ուղեկցող դասակի աշխատակիցներ են՝ Արսեն Մուշեղի Մնացականյան, Արամ Աշոտի Գալեչյան, Շիրազ Բալաբեկի Երիցյան։