Արդարադատության նախարարը նշանակվեց

Արդարադատության նախարարը նշանակվեց

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար:

Մենք օրեր առաջ գրել էինք, որ արդարադատության նախարար է նշանակվելու ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը։ Բայց նա համառորեն հերքում էր իր նշանակումը, անգամ իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր իր նշանակման մասին գրող լրատվամիջոցներին։ Քիչ առաջ հրապարակվեց հրամանագիրը, որով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար։

Ի դեպ, Բադասյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վստահությունն է վայելում, այլեւ սորոսականների թեկնածուն է եւ «Վետօ» շարժման անդամները նրա դեմ էլ էին ակցիաներ անում։

 

 

Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ. հունվարի 27-ին, Երևան քաղաքում:

2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
Աշխատանքային գործունեությունը

2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
2014-2015 թթ. – Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն