Ռուսաստանը համարել են պարտված ռազմական գերտերություն

Ռուսաստանը համարել են պարտված ռազմական գերտերություն

Պաշտպանական հետազոտությունների շվեդական կենտրոնի մասնագետ Յոնաս Կյելենը կարծում է, որ Ռուսաստանում ռադիոէկելտրոնային պայքարի արդիական միջոցների ներդրումը բացատրվում է խորհրդային ժամանակների տեխնոլոգիական հետամնացության բացերի լրացումով եւ կարծում է, որ առաջիկայում այս ոլորտում ռուսների ունեցած պոտենցիալը կվերջանա։ Փորձագետը նաեւ կարծում է, որ ներկայումս ռուսները պարզապես լրացնում են ոչ թանկ եւ հասանելի միջոցներով այն բացերը, որոնք ունեցել են Սառը պատերազմի տարիներին եւ ամենեւին չեն կարող համաքայլ ընթանալ Արեւմտյան ռազմական տեխնոլոգիաների մակարդակի հետ։ «Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը կշարունակի նույն ճանապարհով առաջ ընթանալ, սակայն ոչ ամենեւին այն նույն տեմպով, ինչ վերջին տասը տարիների ընթացքում։ Նրանք աշխատում են ոչ միայն այն ուղղությամբ, թե ինչպես խլացնել էլեկտրոնիկան, այլ նաեւ, թե ինչպես այն ոչնչացնել։ Այս կերպ նրանք փորձում են ռազմական գերտերություն հանդես գալ, սակայն պարտվածի դիրքերից»,- մանրամասնել է Կյելենը։ Նշենք, որ ամերիկացի մասնագետներից Սամուել Բենդետն էլ կարծում է, որ որ ՌԷՊ ոլորտում ռուսական տեխնոլոգիաները գերազանցում են ամերիկյանին եւ հատուկ սպառնալիք են դարձել ՆԱՏՕ-ի ուժերի եւ ԱՄՆ համար Եվրոպայում։