«Հրապարակ»․Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ
Մամուլում լուր եղավ, որ առերեսում է տեղի ունեցել ամենայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջեւ։ Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հայաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար։
Դեռեւս 2017 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, եւ նախկին արտգործնախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՄՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք․ մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ Մարտի մեկի գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու։
Կարծիքներ