Կարող ենք գյուղերում թեստ բաժանել, ասել ՝ քթից եւ բերանից քսուկ վերցնել․ Նիկոլ Փաշինյան

Կարող ենք գյուղերում թեստ բաժանել, ասել ՝ քթից եւ բերանից քսուկ վերցնել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժոովում է․ նա ներկայացնում է արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը:
Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս հետաքրքրվեց՝ մարզերում թեստերը լինելո՞ւ են հասանելի եւ արդյոք կառավարությունը բացի արտակարգ ռեժիմի միջոցառումներից, ունի՞ տնտեսական գործողությունների փաթեթ։ Վերջին հարցն էլ վերաբերում էր նրան, թե պարզ չի որտեղ են արգելված հավաքները։
Պատասխանելով հարցին՝ վարչապետը նշեց․ «Եթե որեւէ տարածքի վերաբերյալ չկա որոշում, որ այդ օբեյկտները չեն գործելու, ապա այդ օբյեկտները կգործեն։ Այստեղ կա երկու շահ՝ ապահովել, որ մարդն եկամուտ ունենա, որ իր էլեկտրաէներգիայի վարձը վճարի, եկամուտ ստանա, երկրորդ շահն այն է, որ ինքը չվարակվի, եթե այս երկուսից մեկը բացարձականացնեինք, արդյունքում հաղթահարելը շատ ավելի դժվար է լինելու։ Մենք չենք ասել՝ բոլոր ռեստորանները պետք է փակվեն։ Դրա համար օպերատիվ մենք որոշումները կկայացնենք՝ ըստ իրավիճակի»։
Ինչ վերաբերում է մարզերում թեստեր ունենալուն, ասաց, որ միեւնույն է գործողությունը թե Երեւանում, թե մարզերում նույնն է․ «Պրոֆեսիոնալ ձեւով թեստը վերցնեն, հերմետիկությունը ապահովեն, տեղափոխեն, թեստը առանց լաբորատորիայի ոչ մի բան է։ Կարող ենք գյուղերում թեստ բաժանել, ասել ՝ քթից եւ բերանից քսուկ վերցնել, բայց հետո դա որտե՞ղ է ախտորոշվելու, էդ աշտորոշման տեղը ՀՀ-ում երեքն է։ Գործողությունը նույնն է թե մարզում, թե Երեւանում։ Փաստ չի, որ բոլորին թեստի պետք է ենթադրենք։ Փաստ չի, որ բոլոր տաքություն ունեցողներին պետք է թեստ անեն»։