Դեռ պարզ չի՝ կդնե՞մ թեկնածությունս, թե՞ ոչ. Վարդան Պողոսյան

Դեռ պարզ չի՝ կդնե՞մ թեկնածությունս, թե՞ ոչ. Վարդան Պողոսյան

Հունիսի 9-ին Լոռու մարզի Ղուրսալ, Շիրակի մարզի Սպանդարյան եւ Անուշավան, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար, Կոտայքի մարզի Աբովյան եւ Գետարգել համայնքներում  տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: 
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, ով համայնքը ղեկավարում է 2007թ-ից, իսկ հեղափոխությունից հետո լքել է ՀՀԿ-ի շարքերը,դեռ չի որոշել  կմասնակցի հունիսի 9-ին կայանալիք ընտրություններին.

«Դեռ  պարզ չի կդնեմ թեկնածությո՞ւնս, թե՞ ոչ: Չի բացառվում, որ համայնքների խոշորացում կլինի, եւ չմասնակցեն ընտրություններին»:  
Ծովասար համայնքի ղեկավար անկուսակցական Արտաշես Մխիթարյան իր թեկնածությունը առաջադրելու առաջիկա ընտրություններում: Մխիթարյանը 12 տարի է ինչ ղեկավարում է Ծովասար համայնքը: Մխիթարյանից հետաքրքրվեցինք, իր տված խոստումներից որո՞նք է կատարել.   «Համայրա ինչ ասել եմ, արել եմ»: Հարցրինք՝ էլ բան չունե՞ք կատարելու համայնքում.  «Շատ ունենք, դրանից էլ  մասնակցելու եմ ընտրություններին»: