Ավշարի գյուղապետը փորել է գյուղի դաշտամիջյան ճանապարհը

Ավշարի գյուղապետը փորել է գյուղի դաշտամիջյան ճանապարհը

Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչները բարձրաձայնում եմ, որ գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի հրահանգով փորվել է համայնքի դաշտամիջյան ճանապարը, որպեսզի գյուղացիները այդ ճանապարհով չգնան իրենց հողամասերն ու այգիները.«Գյուղապետի հրահանգով «Արարատ» ճանշինի տրակտորը փորել ա դաշտամիջյան ճանապարհը, որը կապում է Վեդիի մայրուղու հետ: Մենք ստիպված Արարատ քաղաքի միջով, 5 կմ ավելի ճանապարհ ենք անցնում, որ հողամաս հասնենք: Էդ կարճ ճանապարհ ա, գյուղացիները իրենց բերքը տեղափոխում են հենց այդ ճանապարհով: Գյուղապետին տեղում չենք տեսնում, երբ գնում ենք, գյուղապետարանում չի լինում: Մեզ հասկացրեցին, որ գյուղապետը թշմանացել է մեկ անձի դեմ, եւ որոշել ա քանդել ճանապարհը»,-մեզ հետ զրույցում ասացին այգիների սեփականատերերը:    
 
«Ինքս՝ Արարատ քաղաքի բնակիչ եմ, բայց 3,5 հեկտար հող եմ առել ու կրակն ընկել: 6 տարի է այդ վիճակն է: Գյուղապետն ասում ա՝ սա հատուկ պահպանվող տարածք է: Այգիս գնալու համար կա´մ սելավատարի վրայով եմ անցնում, մենքենաս ջարդում, կա´մ էլ ավելի շատ գազ եմ ծախսում, որ այգի հասնեմ: Օրվա մեջ հազիվ հանքից եկող 1 կամ 2 մեքենա անցնեն, թե ՞ չէ, դա ա պատճառ բռնել ճամփեն փորել ա, որ մեր մեքենաները չանցնեն: Եթե հանքի ավտոների համար է անում, թող   շլամբավո դնի, մեր մարդատար մեքենաները անցնեն, քարով բարձած մեքենաները չկարողանան անցնել: Դրել հսկայական փոս փորել, հիմա էլ գյուղացիների անասուններն են ընկնում սատկում: Էսօր լսեցի, մի անասուն էլ ա ընկել էդ փոսի մեջ: Հող եմ առել, հո´ կրակը չեմ ընկել, ճամփան բացել տվեք, գնանք հող մշակենք:Ես մարզպետարան դիմեցի, մարզպետն ասաց, որ գյուղացիները  ստորագրություն հավաքեն համայնքի ղեկավարի դեմ»,-ասաց զրուցակիցս:

 Կապ հաստատեցինք Ավշարի գյուղապետ՝ Սուրիկ Գրիգորյանի հետ: Գյուղապետին հարցրեցինք, թե ինչո՞ւ է փորել գյուղի դաշտամիջյան ճանապարհը. «Քանի գյուղացի ա բողոքել, իրենց այգիները գնալու համար ոչ մեկի ճանապարհը փակված չի: Ճանապարհը փակված ա ամենավերջին կետից, որը միանում է այլ համայնքի հետ: Դա գերեզմանոց տանող ճանապարհն ա, իսկ ո՞վ որ բողոքել ա, ինքը համայնքի թշմանին ա, եւ չի էլ հասկանում, որ այդ ճանապարհը ասֆալտապատվում է: Դա դրված է ավագանու նիստի քննարկման, եւ ավագանու որոշմամբ փակվել է գյուղի գերեզմանատնից դեպի Արարատ-Վեդի ճանապարհի միացման հատվածը: Մենք դա ժամանակավորապես փակել ենք,  ասֆալտապատման աշխատանքներին չխանգարելու համար: էդ հարցով անցյալ  տարի ոստիկանություն են  դիմել»: 

-Պարո´ն Գրիգորյան, ասացիք, որ բողոքողը համայնքի թշնամին է, խնդիր ունե՞ք ինչ-որ մեկի հետ:

Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, իմ հետ էլ՝  որեւիցէ մեկը խնդիր չունի:   Ես էսօր  ինչ անում եմ համայնքի համար եմ անում:  Էդ ասֆալտը փող արժե, չենք անում, որ  30 եւ ավելի տոննա  քար բարձած մեքենաները անցնեն այդ ճանապարհով, դրա համար առանձին որոշում կա կայացրած: 

-Առաձնին ճանապարհ չկա, որ հանքի մեքենաներ գնա՞ն:

 Կա´, խի չկա, կարճ ճանապարհ է դա:   Հլա էդ մարդկանցը հարցնեիք, ինձ մոտ եկել են,  ինձ դիմել են այդ հարցով: 

- Գյուղացիները նշում են, որ ձեզ գյուղապետարանում գրեթե չեն տեսնում,  դուք աշխատանքի  գնում  եք այն ժամանակ,  երբ ուզում եք:  

Գյուղապետը ամբողջ օրը գյուղում ա,    բայց եթե կարիք կա դուրս գալու գյուղից,   դուրս է  գալիս: Հո  ոտքս կապած չի համայնքին:  Ձեզ, ով որ բողոքել ա դրանց համարենք մեր համայնքի կլյաուզնիկները, վերջ: