Դոնալդ Տուսկը բրիտանացի խորհրդարանականների համար «դժոխք» է կանխատեսել

Դոնալդ Տուսկը բրիտանացի խորհրդարանականների համար «դժոխք» է կանխատեսել

Եվրոպայի Խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը «Բրեքսիտի» հետաձգման հարցով ամփոփիչ ասուլիսի ժամանակ, խոսելով բրիտանացի պառլամենտականների մասին, ովքեր հրաժարվում են համաձայնեցել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքը, ասել է՝ «դժոխքը դեռ դատարկ է»։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Տուսկը այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ նրան հիշեցրել են, որ նա թվիթերյան գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասել է, որ դժոխքը սպասում է նրանց, ովքեր ցանկանում են, որպեսզի ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը լինի առանց գործարքի։ «Հռոմի Պապն ասել է, որ դժոխքը դեռ դատարկ է, այնպես որ այնտեղ դեռ շատ ազատ տեղ կա»,- կատակել է Տուսկը։