Ինքնահռչակ նախագահը հայտարարել է իշխանության գրավման օպերացիայի մեկնարկի մասին

Ինքնահռչակ նախագահը հայտարարել է իշխանության գրավման օպերացիայի մեկնարկի մասին

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է այդ երկրի ժամանակավոր նախագահ, հայտարարել է, որ սկսում է իշխանության գրավման օպերացիան։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Գուայդոն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին մնացել են հաշված օրեր։ «Մենք պատրաստվում ենք վերջնականապես վերջ տալ բռնատիրական իշխանությանը։ Սպասեք մեզ ամեն մի նահանգում»,- ասված է Գուայդոյի հայտարարության մեջ։ Նշենք, որ վենեսուելացիների 90 տոկոսը ցանկանում է Մադուրոյի հրաժարականը եւ փոփոխություններ երկրում։