ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին՝ լցանավերի հարձակման մեջ

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին՝ լցանավերի հարձակման մեջ

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանն է պատասխանատու Օմանի նեղուցում լցանավերի վրա իրականացված հարձակման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ըստ վերջինիս խոսքերի, այս կարծիքը հիմնված է հետախուղության տվյալների, օգտագործված զենքի եւ այն գիտելիքի մակարդակի վրա, որը անհրաժեշտ է նման օպերացիա կազմակերպելու եւ անցկացնելու, ինչպես նաեւ վերջերս համանման հարձակումների նախադեպի վրա, ինչպես նաեւ այն իրողության, որ ռեգիոնում ոչ մեկն այլեւս նման սուզանավային հնարավորություններ չունի, նման կարգի օպերացիաներ անցկացնելու համար։Միաժամանակ նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հանդես եկել հայտարարությամբ, ասելով, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռ պատրաստ չեն բանակցել։ Թեհրանն էլ իր հերթին լցանավերի վրա իրականացված հարձակումը որակել է չափազանց կասկածելի։