Փաշինյան-Ալիեւ հանդիպու՞մ է նախապատրաստվում

Փաշինյան-Ալիեւ հանդիպու՞մ է նախապատրաստվում

Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել Փարիզում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարության մասին: Ըստ այդմ, «նախարարները եւ համանախագահները քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հնարավոր գագաթնաժողովի ճանապարհի հաջորդական քայլերը, որպեսզի բանակցությունների դինամիկային լիցք տրվի»:

Հայտարարության մեջ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցն է փոխանցել, համանախագահներն ըդգծել են, որ ծարագրում են մոտ ժամանակներս հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին: