Հավակնում է արհեստական բանականության տեխնոլոգիայի առաջատարի դերին 

Հավակնում է արհեստական բանականության տեխնոլոգիայի առաջատարի դերին 

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է դառնալ արհեստական բանականության տեխնոլոգիայի մասով առաջին երեք առաջատար երկրներից մեկը։ Այդ խնդիրն իրագործելու համար, մինչեւ 2027 թվականը Սեուլը արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում կկատարի յոթ միլիարդ դոլարի ներդրում։ Նա նշել է, որ Հարավային Կորեան արդեն իսկ ունի բարձր մրցունակություն թե թվային սարքերի արտադրության, թե միկրոսխեմաների արտադրության ոլորտներում եւ հիմա նաեւ արհեստական բանականության մոդելների մշակման առումով են ձգտում հասնել առաջատարի դիրքերի։

Բարձր հիշողության թողունակությամբ միկրոսխեմաները կարեւոր հիմք են հանդիսանում արհեստական բանականության տեխնոլոգիաների համար, իսկ Սեուլը այդ ոլորտում առաջատար են։ Հենց այդ հիմքի վրա էլ մտադրություն կա զարգացնել հաջողություններն ու ավելացնել ներդրումները։ Հիշեցնենք, որ 2023 թվականի դրությամբ, արհեստական բանականության տեխոնոլոգիաների մասով աշխարհում առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, ապա գալիս է Չինաստանը։ Եռյակը եզրափակում է Սինգապուրը։ Ցանկում են նաեւ՝ Հարավային Կորեան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան։ Ի դեպ, Սեուլը վերջին թվարկված երկրներին համարում է իրեն մրցակից արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում։