Պրահայի կանաչ տարածքներում ծխելը արգելվել է

Պրահայի կանաչ տարածքներում ծխելը արգելվել է

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կարգելվի ծխել բոլոր տեսակի եւ տիպի կանաչ տարածքներում։ Այս մասին հայտնում է ЕвроПульс-ը։ Նոր օրենքը միտված է պաշտպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ նվազեցնել հրդեհների առաջացման հավանականությունը։

Արգելքի տակ են հայտնվել նաեւ հրավառության համար նախատեսված ճայթուկները եւ այն ամենը, ինչը կարող է բաց կրակի բռնկման պատճառ դառնալ։ Էլեկտրոնային սիգարետների եւ վեյփերի ծխելը թույլատրվում է։

Նշենք, որ Պրահայում հակածխախոտային բավական շատ արգելքներ են գործում։ Կանաչ տարածքներում ծխելու արգելքը գործում է, ի դեպ, նաեւ Ֆրանսիայում։