«Ինտերպոլը» հատուկ մասնագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար

«Ինտերպոլը» հատուկ մասնագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար

«Ինտերպոլը» լիբանանյան իշխանությունների խնդրանքով Բեյրութ կուղարկի հատուկ մասնագետների, որոնք կհետաքննեն օգոստոսի չորսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունը։ Այս մասին հայտնում է «Ինտերպոլը»։

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել էր ավելի քան 150 մարդ։ Տուժածների թիվը գերազանցում է 5000-ը։ Անօթեւան է մնացել 200-300 հազար մարդ։ Նախնական նյութական վնասի չափը մի քանի միլիարդ դոլար է։ Ը

ստ «Ինտերպոլի» գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի, կառույցի մասնագետները աջակցելու են տեղի իշխանություններին արտակարգ իրավիճակում արագ արձագանքման եւ պայթյունի պատճառների քննության ընթացքում։