Պուտինը խոստացել է լուծել Հայաստան Спутник V ռուսական պատվաստանյութի մատակարարման հարցը

Պուտինը խոստացել է լուծել Հայաստան Спутник V ռուսական պատվաստանյութի մատակարարման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոստացավ լուծել ռուսական Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարման հարցը։ Փաշինյանը նշեց, որ չափազանց կարեւոր է, որ Հայաստանն ունենա հնարավորություն ձեռք բերելու այդ պատվաստանյութը։ «Կարծում եմ, որ մենք կլուծենք այդ խնդիրը։ Իհարկե, ոչ ի վնաս ռուսաստանցիների եւ ռուս սպառողի։ Մեր երկրի արտադրական հզորությունները համադրելի են ներքին շուկայում սպառման ծավալների հետ, սակայն արտադրական ծավալները ավելանում եւ այդ հարցը կքննարկենք»,- ասել է Պուտինը։