Վագներականները գրավել են Վորոնեժն ու առաջ են շարժվում

Վագներականները գրավել են Վորոնեժն ու առաջ են շարժվում

«Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության տելեգրամյան ալիքում հայտարարել են Վորոնեժում ռազմական օբյեկտների գրավման մասին։ Նշվում է նաև, որ բանակն անցնում է ժողովրդի կողմը։
Այս մասին հայտնում է նաև Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների աղբյուրը։

Հիշեցնենք, որ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ռազմական ապստամբություն է իրականացրել Ռոստովում՝ գրավելով ռազմական բոլոր օբյեկտները։

Ավելի ուշ, ՌԴ ՊՆ փոխնախարարի և ԳՇ պետի տեղակալի հետ հանդիպմանը Պրիգոժինը հանդիպում է պահանջել ՌԴ ՊՆ ղեկավարի և ԳՇ պետի հետ՝ հակառակակ դեպքում, սպառնալով, շրջափակել Ռոստովն ու շարժվել դեպի Մոսկվա։