Վեց մարդ տարիներով թաքնվել է ներքնահարկում՝ սպասելով «աշխարհի վերջին»

Վեց մարդ տարիներով թաքնվել է ներքնահարկում՝ սպասելով «աշխարհի վերջին»

Նիդերլանդների Դրենտե նահանգում ոստիկանությունը հայտնաբերել է վեց մարդուց բաղկացած ընտանիքի, որոնք ապրել են ֆերմայի ներքնահարկում եւ սպասել «աշխարհի վերջին»։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։ Ըստ հրապարակման, հոկտեմբերի սկզբին տեղի գինետներից մեկում հայտնվում է մի քսանհինգամյա երիտասարդ։ Հինգ բաժակ գարեջուր խմելուց հետո հեռանում է։ Ամսի 13-ին նա կրկին գալիս է, սակայն նրա արտաքինը այս անգամ եղել է բավական անխնամ ու փնթի։ Նա գինետան տիրոջը պատմել է, որ փախել է ու իրեն օգտնություն է պետք։ Անծանոթը ասել է, որ երբեք դպրոց չի հաճախել, եւ ինքն ու իր եղբայրներն ու քույրերը ապրում են ներքնահարկում ու երազում փախչել այնտեղից։ Գինետան տերը ոստիկանություն է կանչում։ Իրավապահները գնում են ֆերմա, որտեղ էլ հայտնաբերում են ներքնահարկում բնակվող եւ աշխարհի վերջին սպասող ընտանիքին։ Ընտանիքի ենթադրյալ հայրը ձերբակալվել է, հրաժարվելով համագործակցել քննության հետ։ Հարեւանները բավական բացասաբար են արտահայտվել տղամարդու հանդեպ, իսկ ֆերմայի սեփականատերերը ասել են, որ վարձակալությամբ են տվել այն ձերբակալված տղամարդուն եւ այլ տեղեկություններ չունեն։