Մխիթար Զաքարյանի վերաբերյալ Հարությունյանի ներկայացրած հրատապ միջնորդությունը մերժվել է

Մխիթար Զաքարյանի վերաբերյալ Հարությունյանի ներկայացրած հրատապ միջնորդությունը մերժվել է

Գրել էինք, որ քիչ առաջ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՍԴ-ն որոշում է կայացրել մերժել «Զարթոնք» կուսակցության ներկայացրած միջնորդությունները համաձայն որոնց՝ պահանջում են ԱԱԾ-ից տեղեկություն ստանալ, թե ընտրություններին մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ վերադարձել։ ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից հանրային ծառայողների քանակի վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև ՏԿԵ-ից ընտրության օրը հոսանքազրկումների տևողության և պատճառների վերաբերյալ միջնորդությունները  ևս մերժվել են։  

Որոշում կայացվեց հետաձգել օրինակ  ՊՆ-ից՝ ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակի վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին միջնորդությունը։

«Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդությանը, ՍԴ-ն այն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանն անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության ժամանակ»,- ասաց Դիլանյանը։

Րոպեներ առաջ էլ ՍԴ-ն մերժեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը։

Բանն այն է, որ  երեկ արդարադատության նախկին նախարար , «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայավուցիչ Դավիթ Հարությունյանը հրատապ միջնորդություն էր ներկայացրել և պահանջել ԿԸՀ-ից պահանջել Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու թույլտվության վերաբերյալ ԿԸՀ որոշումը, ինչպես նաև քրեական ոստիկանության վարչության շենքի մուտքի արտաքին և ներքին տեսախցիկներով արված տեսաձայնագրությունները։

Դիլանյանը հայտնեց նաեւ , որ մերժել  « Արամ Վարդևանյանի  առաջին ու 4-րդ կետերով կատարված միջնորդությունները , իսկ երկրորդ և երրորդ կետերով կատարված միջնորդությունների քննարկումը հետաձգվել է։
Հիշեցնենք՝Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 2021 թվականի Հայաստանի  արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ չորս քաղաքական ուժերի բողոքը:

Նշենք՝ ՍԴ են դիմել չորս ուժեր՝ «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը: Այսօր դիմումների քննման արդեն 5-րդ օրն է , ՍԴ առաջին նիստը մեկնարկել էր հուլիսի 9-ին։ Սահմանադրական դատարանը աշխատել է նաեւ ոչ աշխատանքային շաբաթ-կիրակի օրերին։

Նիստին այժմ մասնակցում են ՍԴ բոլոր 9 դատավորները։

Այժմ Սահմանադրական դատարանը քննարկում է նիստը դռնփակ անելու հարը, ինչը և նույնպես դռնփակ կարգով է արվում, ավելին՝ Դիլանյանը դահլիճը լքողներին կոչ արեց իրենց հետ վերցնել հնարավոր բոլոր տեսանկարահանող կամ ձայնագրող տեխնիկական սարքերը։