Կոմանդոսը ցավ էր ապրում, մտահոգությունը՝ վերականգնել հաղթողի մեր հոգեբանությունը

Կոմանդոսը ցավ էր ապրում, մտահոգությունը՝ վերականգնել հաղթողի մեր հոգեբանությունը

Արկադի Տեր-Թադևոսյանն ինձ համար ավելի շատ Կոմանդոս էր, քան Արկադի Տեր-Թադևոսյան։ Ինձ համար շատ դժվար է գնահատել այն դերը, որը կատարել է մեր գեներալը։ Այս մասին քիչ առաջ 
Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան  «Քաղաքացիական խորհուրդ» հայրենասիրական  ՀԿ-ի համաժողովին իր ելույթում ասաց Սերժ Սրապիոնյանը։

«Ճիշտ է, ես շատ առիթ չեմ ունեցել հանդիպելու Կոմանդոսին, բայց հանդիպումներ, իհարկե, եղել են։ Ինձ համար շատ ծանր հանդիպում էր, օրինակ, 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպումը։ Գեներալը ներքին ցավ էր ապրում, ծանր ցավ։ Նրա մտահոգությունը՝ վերականգնել  փառքը, հաղթողի մեր հոգեբանությունը։ Հիմա քաղաքի փողոցներում նկատած կլինեք լոզունգները, թե ապագա կա, ապագա կա։ Իհարկե, ապագա չի կարող չլինել, բայց ում հետ, ում միջոցով, դեպի որ ապագան»,- ասաց Սրապիոնյանը։