Թուրքական մայրաքաղաքի ղեկավարի աթոռն անցել է ընդդիմադիրներին

Թուրքական մայրաքաղաքի ղեկավարի աթոռն անցել է ընդդիմադիրներին

Թուրքական ձախ-կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը վերջին քառորդ դարում առաջին անգամ հաղթել է Անկարայի քաղաքապետի ընտրություններում։ Ինչպես փոխանցում է Hurriyet պարբերականը, ԺՀԿ թեկնածու Մանսուր Յավաշը 50,9 տոկոս քվեով ընտրվել է Անկարայի քաղաքապետ։

Նրա հիմնական մրցակիցը եղել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Մեհմեթ Օզհասեքին, որը հավաքել է 47,06 տոկոս։

Նշենք, որ Յավաշը ղեկավարել է նաեւ Անկարայի նահանգի Բեյբազարի քաղաքապետ, որը նրա օրոք դարձել է տուրիստական նշանավոր կենտրոն՝ թուրքական տուրիստական ինդուստրիայում։