Ուղղաթիռը բախվել է երկնաքերին՝ Նյու Յորքում

Ուղղաթիռը բախվել է երկնաքերին՝ Նյու Յորքում

Ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի Յոթերորդ ավենյուում բախվելով երկնաքերին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Այս մասին հայտնում է CBS-ը հավելելով, որ կոշտ վայրէջքի ընթացքում մեկ մարդ մահացել է։ NBC-ն էլ մանրամասնում է, որ ուղղաթիռը հարվածել է 54 հարկանի շենքի տանիքին։ Շենքը եղել է գրասենյակային։ Շենքին իրականացվել է տարհանում։ Հրդեհը հնարավորինս արագ հանգցվել է։