Իրանն առաջին անգամ սուզանավից հրթիռ է արձակել

Իրանն առաջին անգամ սուզանավից հրթիռ է արձակել

Իրանի ռազմածովային նավատորմն առաջին անգամ թեւավոր հրթիռ է արձակել «Ղադըր» տեսակի սուզանավից, մեծ խորության վրա, Պարսից ծոցում եւ Օմանի նեղուցում։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ իրանական բանակի զինանոցի կազմում գտնվող այլ սուզանավեր եւս՝ «Ֆաթեհ» եւ «Թարեք» տեսակի, կարող են ստորջրյա մեծ խորությունների վրա վերջրյա թիրախներին խոցել թեւավոր հրթիռներով։Նշենք, որ Իրանն անցկացնում էր «Վելայաթ-97» ռազմածովային ուժերի զորախաղերը Օրմուզի նեղուցում։