Որն է նիհարելու համար ամենից արդյունավետ մարզումների համալիրը

Որն է նիհարելու համար ամենից արդյունավետ մարզումների համալիրը

Բրազիլացի մասնագետները պարզել են, որ սպորտային տրենաժորային մարզումների համակազմը լավագույնն է նիհարելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ավելորդ քաշը կախված է ոչ միայն այն բանից, թե որքան կալորիա է մարդը այրում մարզումների ժամանակ, այլ նաեւ այն բանից, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմում մարզումներից հետո»,- ասված է մասնագիտական խմբի եզրակացության մեջ։ Մասնագետները պարզել են, որ քաշն ավելի արդյունավետ է նվազում ինտերվալային մարզումների ժամանակ, քան թե տեւական չափավոր ծանրաբեռնվածությամբ մարզումների ժամանակ։ Այսպես, ըստ այս ուսումնասիրության, մարզումները պետք է լինեն հաճախակի պարբերականությամբ, ընդմիջումները՝ կարճ։ Սա կնպաստի, որպեսզի ենթամաշկային ճարպն ավելի արագ հալվի։ Հեծաիվ քշելը, մարզասարքի վրա վազքը կամ քայլը կայուն տեմպով, քիչ արդյունավետ են։ Առհասարակ, կարեւոր է, որ մարզումները լինեն հագեցած, որպեսզի մկաններում թթվածինն արագ պարպվի։