Ահաբեկչական հարձակում Աֆղանստանի մայրաքաղաքում

Ահաբեկչական հարձակում Աֆղանստանի մայրաքաղաքում

Աֆղանստանի մայրաքաղաքում Կապի նախարարության շենքի վրա հարձակման հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ:

Իրավապահների կարծիքով, հարձակվողների թվում էին մի քանի մահապարտ ահաբեկիչներ, որոնք կարողացան պայթեցնել սարքը: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր զինյալները սպանվել են :


Կապի նախարարության կողքին օտարերկրացիների համար լավ ամրացված հյուրանոց է: Այս պահի դրությամբ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Հարձակումը վերջին մի քանի ամիսների ընթացքում Քաբուլում այսպիսի առաջին խոշոր միջադեպն էր, մինչդեռ բանակցություններն ընթանում էին ԱՄՆ-ի եւ Թալիբանի ներկայացուցիչների միջեւ: Մի քանի օր առաջ, սակայն, Թալիբանի եւ Քատարում նախատեսված աֆղանական քաղաքական գործիչների հանդիպումը ձախողվեց:

Նյութի աղբյուր՝ euronews.com