Ապստամբություն է տեղի ունեցել վենեսուելական բանտերից մեկում․ կան զոհեր

Ապստամբություն է տեղի ունեցել վենեսուելական բանտերից մեկում․ կան զոհեր

Ապստամբություն ու անկարգություններ են տեղի ունեցել Վենեսուելայի Ակարիգուա քաղաքի բանտում, որը գտնվում է այդ երկրի հյուսիս-արեւմուտքում։

Ինչպես հայտնում է La Nación-ը, զոհվել է առնվազն 23 բանտարկյալ։ Տուժել է 20 բանտապահ։ Իրավիճակը կայունացնելու համար ներգրավվել են ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ։

Ներկայումս իրավիճակը ըստ ռեժիմային կարգի է։ Այլ մանրամասներ բանտային ապստամբությունից չեն հաղորդվում։