Պետդեպը կհաստատի բոլոր հակաիրանական գործարքները

Պետդեպը կհաստատի բոլոր հակաիրանական գործարքները

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հանձնարարել է Պետդեպարտամենտին հաստատել բոլոր հակաիրանական գործարքները։ Դրանք հիմնականում կապված են սպառազինությունների վաճառքի հետ եւ առնչվում են ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, Հորդանանին։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Պոմպեոն մանրամասնել է, որ այդ գործարքները հաստատել է Իրանի դեմ հակազդեցությունը ավելի ամրապնդելու եւ արդյունավետ դարձնելու համար։ Հավանության է արժանացել 22 գործարք։ Նշենք, որ Միացյալ Նահանգները ներկայումս ամեն կերպ փորձում է կոտրել Իրանի դիմակայությունը իրանա-ամերիկյան հարաբերությունների սրացման ներկայիս փուլում։