ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել չեչենական հատուկ նշանակության ուժերի հանդեպ

ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել չեչենական հատուկ նշանակության ուժերի հանդեպ

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ընդարձակել է հակառուսական սանկցիաները։

Ըստ ԱՄՆ Ֆիննախի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, սանկցիոն սահմանափակումների ցանկում, որոնք սահմանվում են ըստ Մագնիտսկու օրենքի, այսինքն այն անձանց հանդեպ, որոնք կապ ունեն կոռուպցիոն գործարքների հետ կամ ներքաշված են մարդու իրավունքների ոտնահարումների մեջ, ներռավել են նաեւ չեչենական արագ արձագանքման «Թերեք» հատուկ նշանակության ջոկատի զինվորականները, գլխավորությամբ հրամանատար Աբուզայդ Վիսմուրադովի։

Ցանկում ներառվել են նաեւ Ելենա Տրիկուլյան, Գենադի Կարլովը, Սերգեյ Կոսիեւն ու Ռուսլան Գերմեեւը։