Թավադյանի դատաքննությունը տեղի կունենա Նոր Նորքի դատարանում

Թավադյանի դատաքննությունը տեղի կունենա Նոր Նորքի դատարանում

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դատաքննությունը տեղի կունենա Նոր Նորիքի դատարանում։ Նրա փաստաբան Նարեկ Ալոյանը նույնպես ծանուցված չէր ժամի մասին, ասաց, որ չի բացառվում այսօր գիշեր։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Փաստաբանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է ինչպես մեղադրանքը, այնպես էլ քննիչի՝ իր պաշտպանյալին կալանվորելու միջնորդությունը։