Ինչը կփրկի Միջուկային գործարքի համաձայնագիրը ըստ Իրանի ԱԳ նախարարի

Ինչը կփրկի Միջուկային գործարքի համաձայնագիրը ըստ Իրանի ԱԳ նախարարի

Ըստ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի, Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագիրը կնքած մյուս պետությունները պետք է արագ գործեն, որպեսզի փրկեն գործարքը, քանի որ միայն աջակցող հայտարարությունները բավարար չեն» Այս մասին իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ճապոնիայից Չինաստան մեկնելուց անմիջապես առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես փոխանցում է The Jerusalem Post պարբերականը, Զարիֆն իր խոսքում շեշտել է, որ միայն գործնական ու արագ քայլերով է հնարավոր պահպանել գործարքը։ Անդրադառնալով ԱՄՆ հետ բանակցությունների հավանականությանը, հանուն երկու երկրների միջեւ առաջացած լարվածության թուլացման, Զարիֆը ասել է, որ բանակցությունների հնարավորություններ չկան, քանի որ մինչ բանակցությունները, ԱՄՆ-ն նախ պետք է ապացուցի, որ հետեւում է միջազգային կանոններին։