Տոնում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը. տեսանյութ

Տոնում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց տոնախմբություն էր սկսվել. ՀՀ նախկին նախագահի կալանքը պահանջող քաղաքացիները տոնում էին նրա կալանավորման որոշումը։

Միմյանց գրկախառնվում էին ու շնորհավորում։

Նշենք, որ հանուն Ռոբերտ Քոչարյանի ցուցարարները, որոնք դատավարության ընթացքում Վերաքննիչի բակում էին, այսօր չկային։ Որոշման հրապարակմանը ներկա չէին նաեւ Քոչարյանն ու նրա պաշտպանները։ Քոչարյանական թիմը որոշել էր չմասնակցել վճռի հրապարակմանը եւ իրենց կողմնակիցներին եւս չմասնակցելու կոչ էին արել։ Ըստ էության, նրանց հայտնի էր վճռի բովանդակությունը, դեռ այն պահից՝ երբ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ ընդհատելով դատավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։