Ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Թրամփը Օսակայում

Ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Թրամփը Օսակայում

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն այս ամսվա վերջին, Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունենալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին քննարկելու են Իրանը, Ուկրաինան ու սպառազինությունների վերահսկման հարցերը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ Սպիտակ տան տարածած հայտարարության, Թրամփը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպմանը սպասվում է, որ խոսակցություն կլինի Սիրիական, Ուկրաինական եւ Իրանական խնդիրների, Մերձավոր-Արեւելյան իրադրության հարցերի շուրջ, ինչպես նաեւ կքննարկվի սպառազինություններ վերահսկման ու զսպման հարցը։ Հայտնի է, որ Թրամփը հանդիպում կունենա նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։