Ծեծկռտուք խորհրդարանում

Ծեծկռտուք խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանի լիագումար նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության եւ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Eurasiadaily-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «ՎՀԴ» խմբակցության ղեկավար Իրմա Ինաշվիլիի ելույթի ժամանակ տեղից ռեպլիկներով նրան հակադարձել է «ԱՄՇ»-ական պատգամավոր Նիկա Մելիան։

Ի պատասխան, Ինաշվիլին նախ կոպտել է Մելիային, ապա մոտեցել է նրան եւ սկսվել է ծեծկռտուք նրանց միջեւ։ Երբ կրքերը շատ են բորբոքվել, Ինաշվիլին պահանջել է, որ Մելիան իր հետ դուրս գա նիստերի դահլիճից, հաշիվ մաքրելու համար։ Ինաշվիլիին այս գործում «օգնել» է նրա թիմակիցներից Էմզար Կվիցիանին։ Իրավիճակը բնականոն հունի բերելու համար միջամտել են պառլամենտական կատարածուները։