Վարչապետը հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի պաշտոնավարել

Վարչապետը հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի պաշտոնավարել

Բրիտանական պառլամենտի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները վստահության քվեարկություն են նախաձեռնել վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ՝ Միացյալ Թագավորության ԵՄ կազմից դուրս գալու հարցի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ համապատասխան, կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեդի, վստահության քվեարկության համար անհրաժեշտ ձայները առկա են եւ այն տեղի կունենա։ Նախաձեռնող խումբը կարողացել էր հավաքել 48 ստորագրություն՝ քվեարկությունն անցկացնելու համար։

Ըստ բրիտանական օրենդրության, եթե Մեյին 315 պատգամավորից վստահություն չհայտնեն 158-ը, ապա վարչապետը հրաժարական կտա, իսկ եթե վստահության քվե տան պառլամենտի Համայնքների պալատի պատգամավորների պարզ մեծամասնությունը, նա կշարունակի պաշտոնավարել։

Ինչպես ավելի ուշ հայտնել էր BBC-ն Մեյը կշարունակի պաշտոնավարել, քանի որ կարողացել էր հավաքել Համայնքների պալատի պատգամավորների ձայների պարզ մեծամասնության վստահության քվեն։