«Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ Հայբիզնեսբանկի ուսանողական քարտով

«Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ Հայբիզնեսբանկի ուսանողական քարտով

Օրեր առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային Գրասենյակում տեղի ունեցավ պրոդուկտիվ և հետաքրքիր հանդիպում-քննարկում ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր լսել կարծիքներ և առաջարկություններ հենց այս սեգմենտի ներկայացուցիչներից, որոնց համար Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջնորդվելով «Կրթված սերունդ՝ հուսալի ապագա» կարգախոսով, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով և նոր արտոնություններով ուսանողական քարտ՝ «Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ստանալու հնարավորությամբ: 

Բանկի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին ստեղծել վարկային պատմություն ուսանողական տարիքից և հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից: 18-23 տարեկան ՀՀ-ում և ԱՀ-ում հաշվառված ռեզիդենտ ուսանողները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ մինչև երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման և առանց վարկային պատմություն ունենալու:

Ուսանողական քարտով գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր գործընկեր առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև կկուտակեն բոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, որոնք հետագայում կարող են փոխարինել տարբեր արժեքավոր նվերներով:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի խոսքով նման հնարավորությունների ընձեռումը կբերի երիտասարդ պոտենցիալ հաճախորդների բազայի ձևավորմանը, ովքեր հետագայում կօգտվեն Բանկի այլ պրոդուկտներից և արդյունքում կձևավորեն երկարատև և կայուն գործարար հարաբերություններ  Բանկի հետ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…