Պենտագոնում հստակեցրել են կորոնավիրուսի թեստավորման առաջնահերթությունները

Պենտագոնում հստակեցրել են կորոնավիրուսի թեստավորման առաջնահերթությունները

Պենտագոնը չի կարող սիստեմատիկ եւ համընդհանուր թեստավորում իրականացնել ԱՄՆ Զինված ուժերում եւ որոշում է կայացվել կենտրոնանալ այն հարցի վրա, թե որ ուղղություններն են առաջնային, որպեսզի թեստավորումները իրականացվեն այդ ուղղություններով։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ըստ այդմ, առաջին հերթին թեստավորում են անցնում միջուկային սպառազինություններում ներգրավված զինվորականները, ինչպես նաեւ այն զինվորականները, որոնք ներգրավված են հակաահաբեկչական օպերացիաներում։ Ներկայումս Պենտագոնը կարող է օրական մինչեւ 7000 թեստավորում անցկացնել, իսկ հունիսին արդեն այս ցուցանիշը կարող է հասնել օրական մինչեւ 60 հազար թեստավորման, ինչն էլի բավարար չի լինի ամերիկյան բանակի համար։