Թոմ Հենքսի եւ Ռիտա Վիլսոնի արյունից հնարավոր է ստանան պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ

Թոմ Հենքսի եւ Ռիտա Վիլսոնի արյունից հնարավոր է ստանան պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ

Նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացած Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Վիլոսնը, ապաքինվելուց հետո առաջարկել են, որպեսզի իրենց արյունից վերցնեն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար։ Այս մասին հայտնում է Variety-ն։ «Մշտապես հարցնում են, թե ինչ ենք կարող մենք անել։ Իրականում, իմացանք, որ հանդիսանում ենք հակամարմիններ կրող»,- պատմել է Հենքսը, հավելելով, որ ինքն ու կինը առաջարկել են իրենց արյունը՝ պատվաստանյութի մշակման համար։

Հենքսը ասել է, որ նույնիսկ հորինել է անվանում այդ պատվաստանյութի համար։ «Մենք արյուն ենք հանձնել եւ հույս ունենք, որ կստեղծեն պրեպարատը, որը ես կանվանեի Հենքսցին»։ Դերասանը նաեւ ասել է, որ ինքն ու կինը իրենց հիանալի են զգում կորոնավիրուսի դեմ պայքարից հետո, թեեւ Ռիտա Վիլսոնի մոտ այն ընթացել է ավելի ծանր, քան իր մոտ։