Սուդանում չեղյալ է հայտարարվել պարետային ժամը

Սուդանում չեղյալ է հայտարարվել պարետային ժամը

Սուդանի անցումային կառավարություն հանդիսացող ռազմական խորհուրդը չեղյալ է հայտարարել պարետային ժամը ։ Այս մասին հայտարարել է ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթըհ ալ-Բուրհանը։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ժողովուրդը կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին։ Նշենք, որ օրեր առաջ այդ երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում եւ իշխանությունից հեռացվեց Օմար ալ-Բաշիրը։