Հայ մարզիկը կմասնակցի Շվարցենեգերի մրցաշարին․լավ արդյունքներ է խոստանում 

Հայ մարզիկը կմասնակցի Շվարցենեգերի մրցաշարին․լավ արդյունքներ է խոստանում 

Մյուս տարի՝ մարտ ամսին ԱՄՆ-ում կայանալու է բոդիբիլդերների «Արնոլդ կլասիկ» միջազգային մրցաշարը։ Հայաստանը մրցաշարին ներկայացնելու է 21-ամյա Արսեն Կարապետյանը։ «Հրապարակի» հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ նվազագույնը լավագույն եռյակում լինելու համար է պայքարելու․

«Աշխարհի մրցումներ են, տեղի է ունենալու ԱՄՆ-ում․ «Արնոլդ կլասիկ» մրցաշարն է, Արնոլդ Շվերցենեգերի մրցումներն են։Հայաստանը ես եմ ներկայացնելու, ամենափոքրն եմ, միակ մրցաշարին եմ լինելու, որտեղ պետք է ներկայանամ։ Ներկայացնում եմ WBPF-ն։ Ես նպատակ եմ դրել, որ անպայման լավագույն եռյակ կմտնեմ։ Ես ցանկանում եմ նաև հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ, ուզում եմ նրան խնդրել ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- ասաց Կարապետյանը։