Նախագահը վաճառում է նստավայրերից մեկն հանուն աղքատների

Նախագահը վաճառում է նստավայրերից մեկն հանուն աղքատների

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ վաճառելու է իր նստավայրերից մեկը, որը գտնվում է Կոսումել կղզու վրա, Կինտանա-Ռոոյի նահանգում, եւ ստացված գումարը տալու է նահանգի աղքատներին։ Այս մասին նա ասել է Պլայա դել Կարմեն քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ավելի վաղ, Մեքսիկայում աճուրդով իրականացվել է տների վաճառք, որոնք նախկինում պատկանել են նարկոբարոններին։ Դրանք վաճառքից հօգուտ պետությանը ստացվել է մոտ 3 միլիոն դոլարի շահույթ։