Պայթյուն զորամասում․ պայթյունին հաջորդել է հրդեհը

Պայթյուն զորամասում․ պայթյունին հաջորդել է հրդեհը

Ղազախստանի Թուրքեստանի մարզի Արիս քաղաքի զորամասում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանի ղազախստանյան ծառայությունը։ Պայթյունը որոտացել է զորամասի պահեստներից մեկում։ Պայթյունից հետո սկսվել է հրդեհ։ Հրդեհաշիջման աշխատանքների համար գործի է դրվել հրշեջների ութ հաշվարկ։ Անվտանգության նկատառումներից ելնելով հնարավոր է տարհանվեն քաղաքի բոլոր բնակիչները։