«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջը կդատի ՊՊԾ նախկին պետի որդին

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջը կդատի ՊՊԾ նախկին պետի որդին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Դավիթ Հարությունյանը: Չի բացառվում, որ այս փաստը հիմք հանդիսանա դատավորին բացարկ հայտնելու համար. ի վերջո, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարությունյանն անաչառ քննելու Բեգլարյանի դեմ հարուցված գործը:

Արդյոք մեղադրող կողմը բացարկի միջնորդություն կներկայացնի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ Բեգլարյանին մեղադրում են ինքնիրավչության մեջ, որը պատժվում է տուգանքով՝ 400-800 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում