Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը որոշել են վեց ամսով հրադադար կնքել

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը որոշել են վեց ամսով հրադադար կնքել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ու իսրայելական զինվորականությունը որոշել են հրադադար կնքել վեց ամսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը նախատեսում է կրակի դադարեցում Գազայի սեկտորում, որը փաստացի վերահսկվում է պաղեստինցիների կողմից։ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է, որ ոչ միայն կապահովի կրակի դադարեցում, այլ նաեւ 300 մետրանոց բուֆերային գոտի կստեղծի։ Այն նաեւ կդադարեցնի ծովի կողմից Գազա ժամանող նավատորմիղներին։