Huawei-ն ժամանակավոր լիցենզիա է ստացել

Huawei-ն ժամանակավոր լիցենզիա է ստացել

ԱՄՆ Առեւտրի նախարարությունը չինական Huawei հեռահաղորդակցության ընկերությանը ժամանակավոր լիցենզիա է տրամադրել երկրի տարածքում իր գործունեությունը ծավալելու համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ժամանակավոր լիցենզիան կգործի մինչեւ այս տարվա օգոստոսի 20-ը։ Լիցենզիան, ընդ որում արդեն եղած գործարքները իրականացնելու համար է տրվել եւ չի վերաբերում նոր գործարքների կնքմանը։ Նշենք, որ ընկերությունը հայտնվել է ամերիկյան սեւ ցուցակում այն դեպքում, երբ ամերիկյան բջջային կապի եւ համացանցի խոշոր շատ ընկերություններ ձեռք են բերում ենց այս չինական ընկերության սարքավորումները։ Ավելի վաղ, ընկերության հիմնադիրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում թերագնահատել են իրենց հզորությունը։