Բռնապետության վախկոտ դեմքը․ The New York Times

Բռնապետության վախկոտ դեմքը․ The New York Times

Շրջադարձային պահ է՝ Չինաստանը հրաժարվում է նախագահական պաշտոնը զբաղեցնելու ժամկետներից։ Նախ մենք տեսնում ենք դեմքեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմքը, Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանի դեմքը կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքը, կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմքը։ Կարող են լինել նաեւ նրանք, ովքեր ցանկանում են բռնապետություն հաստատել։ Դեմք՝ առաջնորդության ամենահին ցուցիչը։ Ցուցիչ, որը աշխատում է կլանի կամ ցեղի համար։ Եթե մենք տեսնում ենք միայն դեմք, չենք մտածում օրենքների կամ քաղաքականության մասին, մենք ընդունում ենք նոր ռեժիմները իր կանոններով։ Այդուհանդերձ, ժողովրդավարությունը մարդկանց մասին է եւ ոչ թե առանձին առասպելական անձի։ Մարդիկ կարոտ են ճշմարտության, որը անձի պաշտամունքը կազմաքանդում է։ Ժողովրդավարության տեսության մեջ, սկսած հին հույներից մինչեւ Լուսավորականության դարաշրջան, ցայժմ ըստ արժանվույն ընդունել են այն, որ մեզ շրջապատող աշխարհը հասանելի է ընկալման համար։ Մենք փնտրում ենք փաստեր մեր հայրենակիցների հետ։ Անձի պաշտամունքի դեպքում ճշմարտությունը փոխարինվում է հավատով եւ մենք հավատում ենք այն ամենին, ինչ ուզում է, որ հավատանք մեր առաջնորդը։ Դեմքը փոխարինելու է գալիս բանականությանը։ Անցումը ժողովրդավարությունից դեպի անձի պաշտամունք սկսվում է առաջնորդից, ով պատրաստ է ստել ամբողջ ժամանակ, որպեսզի խեղաթյուրի ճշմարտությունը որպես այդպիսին։ Անցումը ավարտվում է այն ժամանակ, երբ մարդիկ դադարում են զատորոշել ճիշտն ու սխալը։ Անձի պաշտամունքը ամենուրեք նույն կերպ է գործում։ Այն հիմնվում է այն սխալ պատկերացման վրա, որ դեմքը մարմնավորում է ողջ ազգը։ Անձի պաշտամունքը ստիպում է ավելի շուտ զգալ, քան մտածել։ Մասնավորապես դրանք ստիպում են զգալ, որ առաջին հերթին պետք է հետեւյալ հարցը տալ «ով ենք մենք եւ ով նրանք՝ քաղաքական գործիչները» եւ ոչ թե «ինչպիսին է աշխարհը եւ ինչ կարող ենք մենք անել դրա հետ»։ Այն պահին, երբ արդեն ընդունում ենք քաղաքականությունը որպես «մենք ու նրանք», մենք արդեն զգում ենք կարծես թե, թե ով ենք մենք եւ ով են նրանք։ Իրականում սակայն, մենք ոչինչ չգիտենք, քանի որ ընկալել ենք վախն ու անհանգստությունը որոնք կենդանական զգացողություն են, որպես հիմք քաղաքականության համար։ Մեզ այդպես խաբում են։

Այսօր բռնապետները միջին մասշտաբների սուտ են խոսում։ Նրանք միայն մակերեսորեն են հղում տալիս փորձառությանը, ներքաշելով մեզ դեպի զգացական քարանձավները։ Եթե մենք հավատում ենք, որ Բարաք Օբաման մահմեդական է, ով ծնվել է Աֆրիկայում, կամ որ Հիլարի Քլինթոնը մանկապիղծների կավատ, ապա իրականում մենք չենք էլ մտածում։ Մենք ազատություն ենք տալիս սեքսուալ կամ ֆիզիկական վախերին։

Թեեւ նման սուտը չի հասել բռնապետների ստի մակարդակին, սակայն հետեւողականորեն ասված սուտը բավական մեծ է, որպեսզի փաստերի աշխարհի հավասարակշռությունը խախտի։ Ու հենց որ մենք ընդունում ենք այդ սուտը, դուռ ենք բացում բազմաթիվ ստերին հավատալու համար։

Որպես կանոն առաջնորդի դեմքը դառնում է դրոշ, ակամա իդիկատոր, որը զատորոշում է «մենք» ու «նրանքը»։ Համացանցն ու սոցկայքերը օգնում ենք, որպեսզի տեսնենք քաղաքականությունը նման երկակի հունով։ Պատկերացնում ենք, որ ընտրություն ենք կատարում նստած համակարգիչների առաջ, սակայն իրականում մենք ընտրում ենք մեզ համար ստեղծված շրջանակների ալգորիթմների, որոնք ուսումնասիրում են թե կոնկրետ ինչն է մեզ պահում օնլայն ռեժիմում։

Նախկինում անձի պաշտամունքը պահանջում էր արձաններ, այսօր՝ մեմեր։ Սոցիալական կայքերը կլանում են ողձ հանրային երեւակայությունը, ինչպես բռնապետների հսկայական արձանները անցյալում կլանում էին հանրային տարածքները։ Եւ ինչպես հիշեցնում են անցյալի բռնապետների արձանները, բռնապետները միշտ մահանում են։ Անձի պաշտամունքը ինչ որ ժամանակավորին երկրպագությունն է։ Հետեւաբար առաջանում է խառնաշփոթ, որի հիմքում վախկոտությունն է։ Առաջնորդը չի կարող կանխատեսել այն, որ մահանալու է կամ փոխվելու, ինչպես եւ քաղաքացիները, որոնք ղեկավարվում են խաբկանքներով մոռանալով, որ նրանք պատասխանատու են ապագայի համար։ Անձի պաշտամունքը բթացնում է պետության՝ առաջ ընթանալու հնարավորությունները։ Երբ ընդունում ենք անձի պաշտպամունքը մենք ոչ միայն բաց ենք թողնում ձեռքից մեր առաջնորդներին ընտրելու իրավունքը, այլ նաեւ կորցնում ենք մեր հմտությունները, թուլացնում ինստիտուտները, որոնք թույլ կտային մեզ այդ իրավունքից օգտվել ապագայում։ Անձի պաշտամունքը ասում է մեզ, որ մեկ մարդ է միայն միշտ ճիշտ, դրա համար էլ նրա մահվանից հետո քաոս է սկսվում։

Ժողովրդավարությունը ամենահամարձակ ուղին է երկիրը զարգացնելու, իսկ անձի պաշտամունքը վախտկոն ճանապար՝ երկիրը կործանելու։

The New York Times