Շուշիում Ադրբեջանն արդեն Պետանվտանգության ծառայության նոր շենք է բացում

Շուշիում Ադրբեջանն արդեն Պետանվտանգության ծառայության նոր շենք է բացում

Ադրբեջանական իշխանությունները Շուշիում բացել են այդ երկրի Պետանվտանգության ծառայության նոր վարչական շենքը։ Այն ծառայելու է Շուշիի ՊԱԾ շրջանային վարչությանը։ Շուշի է այցելել այսօր նաեւ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւը։ Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Շուշիում տեղակայված ադրբեջանական զորակայանի զինվորականների հետ։