Google-ը կանխատեսում է «Եվրատեսիլի» հաղթողին

Google-ը կանխատեսում է «Եվրատեսիլի» հաղթողին

Google ընկերությունը կազմել է «Եվրատեսիլի» հնարավոր հաղթողների վարկանիշային տասնյակը, ըստ համակարգում արված որոնումների քանակի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ այդմ, ամենից շատ փնտրված մասնակիցները եղել են Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլալ Ասանին, Իսլանդիայի ներկայացուցիչ Հաթարին ու Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւը։ Որոնված մասնակիցներից են նաեւ Նիդերլանդների, Բելառուսի, Կիպրոսի, Իտալիայի, Շվեդիայի ու Սան Մարինոյի մասնակիցները։ Նշենք, որ 2017-ին Google-ը կարողացել է ճիշտ կանխագուշակել «Եվրատեսիլի» հաղթողին։ Նշենք, որ «Եվրատեսիլի» եզրափակիչը տեղի կունենա այսօր։