Խաժակյանը կոչ է անում «Սանիթեքի» ղեկավարներին՝ վերադառնալ Երևան (տեսանյութ)

Խաժակյանը կոչ է անում «Սանիթեքի» ղեկավարներին՝ վերադառնալ Երևան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անընդունելի է համարում, որ «Սանիթեք» ընկերությունը ասուլիս է հրավիրել հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ուստի Խաժակյանը, որը համարում է,որ դա վտանգավոր է,կոչ է անում «Սանիթեքի» ղեկավարությանը՝ հրաժարվել այդ մտքից և ասուլիսը կազմակերպել Երևանում։

«Ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակությունը երկար ժամանակ սպասել է այս խնդրի լուծմանը, և Սանիթեքի այս քայլը կարող է վնաս հացնել և՛ մեր քաղաքին, և՛ մեր պետությանը։ Այն կարող է հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները, որովհետև խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է  օտարերկրյա ներդրող, և այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս կազմակերպելը մենք կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա։ Եվ հենց այստեղ է,որ սրանով վատ նախադեպ է սկիզբ դրվելու»,-ասաց Դավիթ Խաժակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։