Ռուսաստանը «Չինական գոտուն» մրցակից է ստեղծում

Ռուսաստանը «Չինական գոտուն» մրցակից է ստեղծում

Առաջին տարանցիկ կոնտեյները Ճապոնիայից դեպի Լեհաստան Տրանս-Սիբիրյան երկաթուղային մագիստրալով ուղարկվել է նախօրեին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւի տարածած հայտարարությունը։

Տոկարեւը նշել է, որ թեեւ կոնտեյները փորձնական է, սակայն հաջողությամբ փոխադրումն իրականացնելու դեպքում այն կդառնա մշտական երթուղի։ Ռուսական կողմը հույս է հայտնել, որ ամեն բան բարեհաջող ընթանալու դեպքում ճապոնական բիզնեսը կհետաքրքրվի Տրանս-Սիբիրյան երկաթուղով։

Ի դեպ, սա կարող է դառնալ ռեալ մրցակից Չինաստանի կողմից առաջ մղվող «Չինական գոտուն»։

Հիշեցնենք, որ Տրանս-Սիբիրյան երկաթուղին աշխարհի ամենաերկար երկաթուղին է, որն ունի 9288,2 կմ երկարություն։