Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը նույնպես փակ է

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը նույնպես փակ է

ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 22:30-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ տանող և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված  97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա: