Հայտարարել է, որ կկարողանա մարդկանց վերածել կիբորգների

Հայտարարել է, որ կկարողանա մարդկանց վերածել կիբորգների

Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջիկայում թողարկելու է իր նոր պրոդուկտը, որը կոչվում է Neuralink։ Ըստ building-tech-ի հրապարակման այս պրոդուկտը ցանկացած մարդու կարող է դարձնել գեր-մարդ։ «Կարծում եմ, որ մի քանի ամսից մենք կհայտարարենք ինչ որ հետաքրքիր նորության մասին, ինչը կարող է գերազանցել նույնիսկ մեր սպասումները։ Մենք նախընտրում ենք մարդու եւ արհեստական ինտելեկտի միաձուլում»,- ասել է «Տեսլա» ընկերության ղեկավարը։ Մասկը մանրամասնել է, որ նոր պրոդուկտը հնարավորություն կտա, որպեսզի մարդն ու տեխնոլոգիաները միավորվեն։ Նա նկատել է, որ մարդիկ արդեն իսկ որոշ իմաստով կիբորգներ են դարձել, քանի որ կախված են իրենց հեռախոսներից, պարզապես այնքան խելացի չեն, որքան կարող էին լինել, եթե միավորվեին տեխնոլոգիաների հետ, քանի որ այնքան էլ մեծ արագությամբ չէ, որ մարդուն հասնում է ինֆորմացիան եւ յուրացվում։ Իսկ ահա գեր-մարդու համար ուղեղը միավորվելու է համակարգչի հետ։ Neuralink-ը, ըստ Մասկի, թույլ կտա, որպեսզի մարդիկ ստեղծեն իրենց սնապշոթները եւ շարունակեն ապրել՝ մահվանից հետո։